ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնում Արման Աբովյանին կփոխարինի Միքայել Մանրիկյանը

Ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնում Արման Աբովյանին կփոխարինի Միքայել Մանրիկյանը
12.01.2019 | 21:41

Այսօր տեղի է ունեցել Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նիստ, որը վարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Որոշում է կայացվել, որ խմբակցության ղեկավարի պաշտոնում Արման Աբովյանին փոխարինելու է ավագանու անդամ Միքայել Մանրիկյանը: ԲՀԿ ցուցակով Երևանի ավագանու շարքերը համալրելու է Լյուդմիլա Սարգսյանը»,–ասված է հաղորդագրության տեքստում։

Դիտվել է՝ 3239

Մեկնաբանություններ